Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Աչքի տակի պարկերը վերացնելու տնային միջոցներ. tert.am

Աչքի տակի պարկերը վերացնելու տնային միջոցներ. tert.am

Առավոտյան արթնանալով երբեմն աչքերի տակ ուռած շրջանակներ ենք նկատում՝ պարկեր: Դրանց առաջացման պատճառ կարող է լինել անհանգիստ քունը, մեծ քանակով կոֆեինի  օգտագործումը, սթրեսը կամ շնչառական խնդիրները: Այս պարկերը կարելի է վերացնել բնական միջոցներով, որոնք ներկայացնում է Healthy Living House-ը:
 
1. Խոնավ սրբիչներ. քնելուց առաջ կարելի է խոնավ սրբիչ դնել սառնարանը, իսկ առավոտյան դրանք 5 րոպեով հանել և դնել ճակատին ու աչքերին:

2. Թեյի բարձիկներ. ամենաօգտակար տարբերակը, որն օգնում է նաև աչքերի տակ եղած պարկերը վերացնել, թեյի բարձիկներ են, որոնք պետք է դնել այդ հատվածում և թողնել 20 րոպե:

3. Վարունգի շերտեր. յուրաքանչյուր աչքի տակ անհրաժեշտ է մեկ շերտ վարունգ դնել և թողնել 10 րոպե: Այս միջոցն օգնում է խոնավեցնել և հարթեցնել մաշկը:

4. Հալվե (ալոե). հին Եգիպտոսում հալվեն անվանում էին «հավերժական կյանքի բույս»: Հալվեի տերևը պետք է կիսել և
հյութալի հատվածով մերսել աչքի տակի հատվածը: Հալվեն օգնում է բուժել տարատեսակ մաշկային հիվանդություններ:

5. Կոկոսի յուղ. օգտակար է նաև կոկոսի ու նուշի յուղի խառնուրդով (մեկական ճաշի գդալ) արվող մերսումը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. ladyformula.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

04.11.2015

Հարգելի Kika, բարև Ձեզ: Հարկավոր է թեյի բարձիկների վրա գոլ ջուր ավելացնել, մի փոքր թողնել, որ ներծծվի, այնուհետև խոնավ բարձիկները դնել աչքերին:

Kika

02.10.2015

isk teyi barcikner@ chor wijakum petq e gtnvi?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ